Հրդեհ Շերամի փողոցի բնակարաններից մեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 19-ին, Ժամը 13։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկում բռնկվել է գազի բալոնից արտահոսած գազը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։10-ին, մարվել՝ 14։15-ին։ Այրվել է փակ պատշգամբում դրված 3 կգ-ոց գազի բալոնից արտահոսած գազը, կահույքը և ջերմահարվել՝ առաստաղը։




Լրահոս