Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ավագանու անդամներ Ռազմիկ Աբրահամյանի, Հովհաննես Հակոբյանի, Մարտուն Մկրտչյանի եւ Անտոն Խուրշուդյանի 27.07.2020 թվականի դիմումով հարուցված վարչական վարույթը ԿԸՀ–ն այսօր կարճեց։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարցումներով պարզել է, որ 2020 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ թիվ 15 տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից տեղական հանրաքվե կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվել: Նշված պայմանների բացակայությամբ ակնհայտ է, որ դիմումատուների պահանջն անիրագործելի է, ինչը դիմումը դարձնում է անթույլատրելի»,- նիստի ժամանակ նշեց Տիգրան Մուկուչյանը:
Հիշեցնենք, որ Եղեգնուտի նախկին գյուղապետը՝ Ռազմիկ Մարգարյանը, 2018թ․ իշխանափոխությունից հետո վաղաժամկետ վայր էր դրել իր լիազորությունները գյուղացիների ճնշման տակ, այնուհետեւ, այդ ժամանակվա մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշմամբ գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը: