armlur.am-ին Արցախի նախագահի մամլո գրասենյակից տեղեկացում են, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Հանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի փոխհարաբերություններին եւ Արցախի հոգեւոր կյանքին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին համարել է հայոց անկախ պետականության եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման կարեւոր հիմքերից մեկը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նախագահ Սահակյանին ծանոթացրել է նաեւ Մայր Աթոռում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներին, որոնք ըստ ամենայնի կնպաստեն եկեղեցու գործունեության արդյունավետության բարձրացմանը եւ մատաղ սերնդի դաստիարակությանը: Նույն օրը Բակո Սահակյանը Երեւանում հանդիպում է ունեցել բրիտանահայ բարերար Վաչե Մանուկյանի հետ եւ քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Լղհ նախագահը այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ