Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է Փարիզում Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է Փարիզում Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը։

«Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը ժխտողականության դրսևորում է։ Մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին»,–նշված է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Փարիզում պղծել են հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանը։ Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող Կոմիտասի արձանի վրա գրել էին. «Կեղծիք է»։

 




Լրահոս