Այսօր Արծրուն Հովհաննիսյանը լուսանկար է տեղադրել՝ նշելով հետեւյալը. «թուրքական արկը Վարդենիսի Կութ գյուղում»։
ArmLur.am-ը զրուցել է Կութ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Աղվան Կոստանյանի հետ: Վերջինս, անդրադառնալով գտնված արկի մասին տեղեկություններին, անմիջապես ասաց. «Մարդիկ լավ են, խուճապ չկա: Հավաստիացնում եմ, որ Կութում ամեն ինչ նորմալ է, հանգիստ եղեք»:
Իսկ ահա Կութի վարչական ներկայացուցիչ Ատոմ Ղարիբյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ վնասազերծում են արկը.
«Մարդկանց տրամադրությունը նորմալ է, ժողովուրդը պատրաստակամ է գնալ կռվի: Մարդիկ զգոն են եւ ուշադիր: Գյուղի բնակիչներն իրենց առօրյա կյանքով են զբաղված: Կութեցիների դուխները տեղն է, դեռ մի բան էլ ավելին»:
Ս.Հ.