Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա: Փոքրիկի վիճակն արդեն կայուն է:
Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում նա վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում:
Շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն, գտվում է անձնակազմի խիշտ ուշադրության տակ:
Մարտունի քաղաքի ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է: