Տեղեկությունն այն մասին, որ Թուրքիան սիրիացի վարձկաններ է ուղարկել Ադրբեջան ղարաբաղյան պատերազմի հենց առաջին օրվանից, դարձել էր պաշտոնական շատ անձանց հայտարարությունների պատճառ: Սակայն մինչ օրս Թուրքիան եւ Ադրբեջանը հերքում են այդ փաստերը: Ռուսական «Նոր Թերթը» հրապարակում է անուններ, հավաքագրման մեխանիզմներ, որոնց միջոցով սիրիացի վարձկաններն ուղարկվել են կռվելու Լեռնային Ղարաբաղում:
Այս նկարի տղամարդը Մոհամեդ Շալանն է, սիրիացի, ծնունդով Ալ-Աթարիփ փոքր քաղաքից: Ղարաբաղ է մեկնել հենց առաջին օրը եւ սպանվել է մի քանի օր անց: Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կենտրոնի տվյալներով, այս պահի դրությամբ Ղարաբաղում մարտերի ժամանակ սպանվել է 134 Սիրիայի քաղաքացի, որից 13-ը՝ վերջին երկու օրում: Իսկ Սիրիայի ընդդիմությունն էլ նշում է 185 մահացած սիրիացիների մասին: Շատ սիրիացիներ արդեն դիմել են իրենց վարձած թուրք անձանց եւ խնդրում են հետ վերադարձնել իրենց՝ թեկուզ առանց գումարը տալու:
Ահա մի քանի սիրիացիների տվյալներ.
Մուսթաֆա Սեյդջարի, Աբու Ամշա, Սեիֆ Աբու Բաքր, «Սուլթան Մուրադ»-ի անդամները:
Վարձկաններին այսպիսի պայմաններ են առաջարկված եղել՝ ամսական աշխատավարձ 1800 դոլարի չափով, որը նա կստանա վերադառնալուն պես: Եթե նա չգա, ապա ընտանիքը կստանա այդ գումարը, ինչպես նաև 30 հազար դոլար: Բացի այդ, նրանց ու նրանց ընտանիքներին խոստանում են նաև Թուրքիայի քաղաքացիություն: