ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրիայում կրկին լարված իրավիճակ է. Թուրքիայի հովանավորյալ զինյալները հարձակում են սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 27-ին երեկոյան Թուրքիայից աջակցություն ստացող գրոհայինները վերսկսել են լայնածավալ հարձակումը Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ շարունակելով վրեժխնդիր լինել ռուսական ավիահարվածների համար, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել է ավելի քան 200 զինյալ:

Նշվում է, որ Թուրքիայի հովանավորյալ զինյալները և նրանց դաշնակից ջիհադականները տասնյակ հրթիռներ և հրետանային արկեր են արձակել կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջանների ուղղությամբ․ հարվածները հիմնականում տեղացել են բաց դաշտերի վրա, չնայած օրվա առաջին կեսին վերջիններս նշանառության տակ էին առել Լաթաքիայում, Իդլիբում, Հալեպում, Համայում գտնվող քաղաքները և գյուղերը։

Հիշեցնենք, որ օրերս ռուսական օդատիեզերական ուժերը Իդլիբի հյուսիսում գտնվող «Ֆայլակ աշ-Շամ» մարզումային ճամբարի ուղղությամբ հզոր հարվածներ էր հասցրել: Ռուսական հարվածներն ավերիչ են եղել․ հաղորդվում է 200-ից ավելի զոհերի մասին։ Դրան հաջորդել էր Թուրքիայի հովանավորյալ զինյալների պատասխան հարվածը Սիրիայի կառավարական բանակի և կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջանների վրա։

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից հետո ռուսական զինված ուժերը Սիրիայի հյուսիսում ուժեղացրել են իրենց օդային ակտիվությունը, հատկապես՝ Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկանների տեղափոխման մասին տեղեկությունների ի հայտ գալուց հետո։

Մանրամասները՝ տեսանյութում;




Լրահոս