ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից հրաժարվելը ինքնասպանություն կլիներ Հայաստանի համար. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված ներկայիս պայմանավորվածությունից հրաժարվելը ինքնասպանություն կլիներ Հայաստանի համար: Պուտինն այս մասին ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

«Դա ինքնասպանություն կլիներ։ Իհարկե, դժվար է, բայց վարչապետ Փաշինյանն իրական պատկերը, գործերի իրական վիճակը ներկայացրել է այնպես, ինչպես դա եղել է մեր եռակողմ հայտարարության ստորագրման պահին, և այնպես, ինչպես որ կա այսօր։ Ես ավելացնելու ոչինչ չունեմ։ Նա ասել է ողջ ճշմարտությունը»,- նշել է Պուտինը:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրի գործն է՝ պայմանավորվածությունները պահել կամ չպահելը, սակայն պարտավորությունները չկատարելը մեծ սխալ կլիներ:




Լրահոս