Հայկական կողմն այժմ Արցախում տեղի ունեցած պատերազմում պարտվելը բացատրում էր նաեւ Թուրքիայի մասնակցության գործոնով՝ ասելով, թե հայկական բանակի դեմ կռվում էր ոչ միայն Ադրբեջանը, այլ Թուրքիան եւ վարձկանները:
Սակայն այդ հանգամանքը պարզ էր հենց առաջին օրվանից, ավելին դեռ շատ վաղուց, նույնիսկ հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ լարվածություն էր Տավուշի մարզում: Սակայն հետեւություններ անելու փոխարեն հայկական կողմից հայտարարություններ էին հնչում, թե Թուրքիան որեւէ պարագայում չի կարող դերակատարում ունենալ Արցախյան հակամարտության հարցում:
«Երեկ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով իր լիակատար աջակցությունն է հայտնել Ադրբեջանին եւ ըստ էության պաշտպանել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի սահմանին: Սա աանակում է, որ Թուրքիան ներկայացվում է որպես Ղարաբաղյան հակամարտության կողմ եւ հաստատում է, որ Թուրքիան չի կարող որևէ միջազգային դերակատարում ունենալ Ղարաբաղյան հակամարտության հարցում», – նշել էր նա:
Եվ արդեն Արցախում տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին Ռուբինյանի խոսքերի ոչ ճշմարտացի լինելը եւ ավելին վերջինս արդեն լրագրողների հետ զրույցում հակառակ հայտարարությոփւններ էր անում՝ ասելով, թե Թուրքիան անցել է բոլոր կարմիր գծերն ու ներգրավվել պատերազմի մեջ:
«Աշխարհն ընդունեց այն փաստը, որ Թուրքիան ներգրավված է հակամարտության եւ պատերազմի մեջ, ընդհուպ ֆիզիկապես եւ նաեւ տեռորիստներն են օգտագործվում Հայաստանի դեմ: Դա դրական է մեզ համար եւ մեծ հնարավորությունների տեղ է բացում», – հայտարարեց նա:
Նույն հարցազրույցում Ռուբեն Ռուբինյանը նաեւ նշում է. Թուրքիան անցել է բոլոր կարմիր գծերը եւ իրեն պահում է տեռորիստ պետության պես եւ վերածվել է տեռորիստ պետության եւ մենք բոլորից ակնկալում ենք կոշտ հանդիմանում եւ քննադատություն»:
Սակայն Թուրքիայի ներգրավումն ակնհայտ էր վաղուց, ակնհայտ էր նաեւ, որ այդ դեպքում պարտվելու ենք Թուրքիային սպառազինությամբ, նաեւ քանակով: Սակայն դրա փոխարեն հայտարարություններ էին հնչում, թե Թուրքիան չի կարող որեւէ դերակատարում ունենալ:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.