Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ադրբեջանցի պաշտոնակից Ալի Ասադովի հետ հեռախոսազրույցում Հարավային Կովկասում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հարցեր է քննարկել։

Այս մասին տեղեկանում ենք ՌԴ կառավարության կայքում հրապարակված հաղորդագրությունից։ «Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության զարգացման արդիական հարցեր են քննարկել՝ հատուկ ուշադրություն դարձնելով արդյունաբերության, գյուղմեքենաշինության, դեղագործական և այլ ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը։

Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարների շուրջ՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության կարգավորման մասին լուծումները»,- ասվում է հաղորդագրությունում։




Լրահոս