Քիչ առաջ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ:
Ծնողներն իրենց մտահոգությունները ներկայացրեցին զինծառայողների կեցության հետ կապված:
Վարչապետը նշեց, որ մատնանշված խնդիրների ուսումնասիրության արդյունքում առաջիկայում կտրվեն հուզող հարցերի պատասխանները։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: