Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքէջը:
Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում:
Զրուցակիցներն քննարկել են ՄԱԿ-ի միջոցով տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծման հնարավորությունները: