ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են Նիկոլ Փաշինյանի երեկվա աջակիցները եւ ինչով են հայտնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիային զուգահեռ Հանրապետության հրապարակում հավաքվեցին վարչապետի աջակիցները: Ինչպես հայտնի է, ընդդիմադիր 17 կուսակցությունները մինչեւ երեկ 12:00-ն էին ժամանակ տվել Փաշինյանին՝ հրաժարական տալու համար եւ քանի որ դա տեղի չունեցավ, մեկնարկեցին անհնազանդության ակցիաներ:

Ինչեւէ, իսկ ովքեր էին Փաշինյանի աջակիցերը, որոնք հավաքվել էին Հանրապետության հրապարակում: Վարչապետին աջակցող այդ անձինք ստացել են «Հեղափոխության պահապաններ» անվանումը: «Հեղափոխության պահապաններ» կոչվող խմբի հիմնադիրներն են Հայկ Ստեփանյանը և Վահե Խանդիլյանը: Ինչպես գրված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում, «նախաձեռնությունը նպատակ ունի պաշտպանել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը և դրա արժեքները»:

Նրանք այս ընթացքում արդեն հասցրել են աչքի ընկնել մի քանի պատմություններով: Օրինակ  այս տարվա մարտի 12-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հաղորդում տվեց հանցագործության մասին՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ սույն թվականի մարտի 11-ին «Հեղափոխության պահապաններ» անունը կրող մի խումբ անձինք այցելել են ՀՀ քաղաքացու աշխատավայր եւ նրան ահաբեկել ՀՀ վարչապետին հայհոյելու համար:

Իսկ այս տարվա հունիսին էլ ծեծի էր ենթարկվել Հայկ Ստեփանյանը: Նա ահազանգել էր ոստիկանություն եւ  հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում մոտ 40 հոգով իրեն ծեծի են ենթարկել։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս