Գյումրին այս տարի ամանորյա զարդարանք ու տոնածառ չի ունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի ավագանին այսօր` դեկտեմբերի 10-ին, իր նիստում միաձայն որոշում է կայացրել, որ քաղաքն ամանորյա զարդարանք չի ունենա, չի տեղադրվի նաեւ գլխավոր տոնածառը:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ այս Ամանորին չի լինի ո՛չ տոնածառ, ո՛չ զարդարանք. միակ զարդարանքը կլինի քաղաքապետարանին եւ «Անի» թաղամասում ամրացված «Շնորհավոր 2021» գրությունը:




Լրահոս