Դոլարի փոխարժեքը շարունակում է բարձր մնալ. որն է պատճառը և երբ կկարգավորվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոլարի փոխարժեքը շարունակում է բարձր մնալ. Հայաստանի առեւտրային բանկերում այսօրվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 519-520 դրամ է, վաճառքինը՝ 525-526 դրամ: Մյուս կողմից, զգալի բարձրացել է նաեւ եվրոյի փոխարժեքը․ ArmLur.am-ը տեղեկացավ, որ եվրոյի առքի առավելագույն գինը ՀՀ բանկերում այսօր կազմել է 632-633 դրամ, իսկ վաճառքինը՝ 650-651 դրամ։ Այս դեպքում նկատենք, որ եվրոյի առքի ու վաճառքի միջեւ տարբերությունը կազմում է 18 դրամ։ Մի շարք վերլուծաբաններ պնդում են, որ 2021 թվականին կորոնավիրուսի դեմ պատվաստումը եւ այդ հիվանդությամբ վարակված մարդկանց թվի նվազումը կարող է կենդանացնել աշխարհում տնտեսությունը։ Ինչը դրական կազդի նաեւ փոխարժեքի շուկայի վրա։

Բանն այն է, որ նախորդ տարում Covid-19-ի մասշտաբային տարածման պատճառով համաշխարհային տնտեսությունը ժամանակավոր կանգնեց եւ ներդրողների շրջանում խուճապ առաջացրեց։ Ըստ որոշ մասնագետների՝ այս տարում մասսայական պատվաստումները կարող են հասնել կառանտինային սահմանափակումների հանմանը։ Բայց չնայած սրան՝ այս տարվա առաջին ամիսներին, աշխարհում վիճակը կորոնովիրուսով պայմանավորված լարված կմնա, այդպիսով կճնշի փոխարժեքի շուկան։ Իսկ ահա Հայաստանում, դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացումը մասնագետները կապում են այդ շուկայում առաջացած դեֆիցիտի հետ: Ըստ մասնագետների՝ պակասել են այլ երկրներից ուղարկվող գումարները, որոնք դոլար են ուղարկում իրենց ընտանիքներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս