Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի հետ քննարկել է ԼՂ կարգավորման շուրջ Ալիևի ու Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի թեմաներից մեկը ԼԵռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին նվիրված ՌԴ-Ադրբեջան-Հայաստան գագաթնաժողովի արդյունքներն էին: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է Կրեմլի պաշտոնական կայքը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Վլադիմիր Պուտինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցկացված եռակողմ բանակցությունների արդյունքների մասին», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են նաև Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականության այլ արդիական հարցեր:




Լրահոս