«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Հոկտեմբերի 30-ին Փաշինյանը 10 մարզում նոր փոխմարզպետներ նշանակեց՝ նախկին ռազմական գործիչներ, ազատամարտիկներ։ Դա պայմանավորված էր «Աշխարհազորի մասին» օրենքի ընդունմամբ եւ ՏԻՄ-երի մասին օրենքում փոփոխություններով, որով յուրաքանչյուր մարզում ձեւավորվելու էր աշխարհազոր, որի հրամանատարը պետք է դառնար փոխմարզպետը։
Այդ ջոկատները չհասցրեցին ձեւավորվել, պատերազմը 3 ամիս է՝ ավարտվել է, սակայն բյուջեի վրա նոր բեռ դարձած հաստիքները չեն վերացվել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կադրային «ռակիրովկաներ» է անում եւ պետական համակարգի «ռեսթարտից» է խոսում:
Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։