Փոխվարչապետերի եռակողմ հանդիպումը կլինի մոտ օրերս. փոխվարչապետի գրասնեյակը պարզաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական կողմից դեռևս չեն հաստատում, որ վաղը՝ հունվարի 27-ին, Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը, որտեղ քննարկվելու են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ հարցերը: Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ այդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել մինչեւ հունվարի 30-ը:

Նշենք, որ հստակ ժամկետ էին մատնանշում ռուսական լրատվամիջոցները, ասելով, թե հանդիպումը լինելու է վաղը, որին հայկական կողմից մասնակցելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ռուսականից Կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը, իսկ ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆայեւը։

Հիշեցնենք՝ հունվարի 11–ին Մոսկվայում կայացած Փաշինյան–Պուտին– Ալիեւ հանդիպմանը կողմերը հայտարարությամբ էին հանդես եկել, ընդգծելով, որ մինչեւ հունվարի 30–ը տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափական իրականացման նպատակով պետք է տեղի ունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը։




Լրահոս