Այսօր Ռուսաստանում ռեկորդային թվով ցուցարարներ են բերման ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ռուսաստանի մի շարք խոշոր քաղաքներում կայացած բողոքի ցույցերի ժամանակ ռեկորդային թվով ցուցարարներ են բերման ենթարկվել, հայտնում են իրավապաշտպանները: Ըստ ОВД-Инфо-ի՝ հունվարի 31-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 19:59-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 4500-ի:

Ամենից շատ բերման ենթարկվածներ են եղել Մոսկվայում՝ 1450 մարդ, ապա Սանկտ Պետերբուրգում՝ 997, Կրասնոյարսկում՝ 194, Նիժնի Նովգորոդում՝ 167:

Հիշեցնենք, որ նախորդ ցույցի ժամանակ՝ հունվարի 23-ին, բերման ենթարկվածների թիվը հասել է 4000-ի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում բերման է ենթարկվել նաև Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան, ում արդեն ազատ են արձակել: Նրա նկատմամբ արձանագրություն է կազմվել միտինգների անցկացման կանոնները խախտելու վերաբերյալ: Վաղը նա պետք է ներկայանա դատարան:




Լրահոս