Արցախում փետրվարի 3-ին կատարվել է 49 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք:
«Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2078 քաղաքացու հետազոտություն, որից 475-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից»,-հայտնում են գերատեսչությունից՝ հորդորելով պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները: