ԵՄ-ն հետևում է ՀՀ-ում ստեղծված իրավիճակը և կոչ անում զսպվածություն ցուցաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրամիությունը ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին: Մենք միջոցառումների բոլոր մասնակիցներին կոչ ենք անում հանգստություն ցուցաբերել և խուսափել հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման»,- այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի տարածած հայտարարության մեջ:

ԵՄ-ում ընդգծել են, որ բոլոր քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն քաղաքական երկխոսության միջոցով:

«Ժողովրդավարական և սահմանադրական կարգի պահպանումը միակ միջոցն է, որով Հայաստանը կարող է արդյունավետորեն արձագանքել մարտահրավերներին», – ասվում է փաստաթղթում:




Լրահոս