8 բանջարեղեն, որոնք մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորինս հաճախ կիրառել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանջարեղենի բոլոր տեսակներն էլ շատ կարևոր են մարդու օրգանիզմի համար, քանի որ օժտված են տարբեր օգտակար հատկություններով, սակայն կան այնպիսինները, որոնք խորհուրդ է տրվում օգտագործել հնարավորինս հաճախ: Մասնագետները ներկայացրել են 8 բանջարեղեն, որոնք ավելի հաճախ օգտագործելը կօգնի օրգանիզմին դառնալ ավելի դիմացկուն տարատեսակ հիվանդությունների նկատմամբ:

Սոխ

Մասնագետների խոսքով՝ հում կամ մարինացված սոխը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են բջիջներն ազատ ռադիկալների առաջացրած վնասվածքներից՝ դրանով իսկ բարելավելով իմունային համակարգի վիճակն ու բարձրացնելով քաղցկեղի բջիջների նկատմամբ կայունությունը:

Եգիպտացորեն

Այս բանջարեղենն առաջին հերթին շատ օգտակար է տարեցների համար: Այն պարունակում է լյուտեին հակաօքսիդանտ, որը կանխում է տարիքային կուրության զարգացումը:

Ոլոռ

Ոլոռի գործածությունն օգնում է նվազեցնել ստամոքսի քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Կաղամբ

Հասարակ կաղամբը վիտամին C-ի հարուստ աղբյուր է, որի գործածությունը զգալիորեն նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակն ու պաշտպանում է սրտի հիվանդություններից:

Բրոկոլի

Այս բանջարեղենը պարունակում է յուրահատուկ տարրեր, որոնք նպաստում են քաղցկեղի բջիջների ոչնչացմանը: Մասնավորապես, այն հարուստ է սուլֆորաֆանով, որը նպաստում է կրծքագեղձի քաղցկեղի ու միզապարկի քաղցկեղի բջիջների ոչնչացմանը, ինչպես նաև կանխում է արդեն իսկ առկա ուռուցքների հետագա աճը:

Կարմիր պղպեղ

Մեկ հատ միջին չափի կարմիր պղպեղը պարունակում է վիտամին C-ի օրական նորմայի 150%-ը, իսկ այս տարրն անփոխարինելի է աթերոսկլերոզի զարգացումը կանխելու համար:

Սպանախ

Այս բույսը հարուստ է կարոտինոիդներով՝ հակաօքսիդանտներով, որոնք շատ կարևոր են տեսողության օրգանների առողջության համար և օգնում են կանխարգելել դեղին կետի դեգեներացիան, որը տարեցների մոտ կուրության զարգացման հիմնական պատճառն է:

Ճակնդեղ

Ճակնդեղի օգտակար հատկությունները պահպանվում են անգամ խաշելուց ու տապակելուց հետո: Այն պարունակում է նատրիում ու կալցիում, որոնց համադրությունն ապահովում է արյան նորմալ շրջանառությունը, ինչպես նաև պաշտպանում է անոթների հյուսվածքների կարծրացման վտանգավոր գործընթացներից ու զարկերակային ճնշման բարձրացումից:




Լրահոս