ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու Օնիկ Գասպարյանին իրավունքի ուժով հեռացրին. նախարարն ու վարչապետը հակադրվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Զինված ուժերի գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում, պարզվում է՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի եւ ՀՀ վարչապետի տեսակետներն են տարբեր եւ հենց այս հարցի վերաբերյալ:

Ինչպես հայտնի է, չնայած փետրվարի 25-ի իր առաջարկությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին որոշեց պաշտոնից հեռացնել ռազմական հեղաշրջման փորձ անելու մեղադրանքով՝ ասելով, թե նրա եւ 40 զինվորականների հայտարարությունը հենց այդպիսի փորձ էր:

Աակայն ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը երեկ «Ալ Արաբիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Համաձայն չեմ Հայաստանում տեղի ունեցածը որպես պետական հեղաշրջման փորձ որակելու հետ»՝ հավելելով, թե Հայաստանը շարունակում է տիրել ժողովրդավարություն, իսկ ներկայիս իրավիճակը կհարթվի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:

Ի՞նչ է ստացվում. երկրի կարեւոր գերատեսչության ղեկավարը հակադրվում է վարչապետին եւ հայտարարում, թե ռազմական հեղաշրջման փորձ չի եղել։ Այդ դեպքում հարց է առաջանում. բա Օնիկ Գասպարյանին ինչո՞ւ իրավունքի ուժով հեռացրին այդ պաշտոնից. միայն նրա համար, որ վարչապետի հրաժարականն էր պահանջել։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս