ԲԱՐԱԹՆ Է ԶՈՐԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տպավորություն է, որ ԲՀԿ-ն հետ է կանգնում 2013թ. նախագահի ընտրություններում գործող նախագահին սատարելու մասին իր հայտարարությունից: Թեեւ ԲՀԿ-ն այդ մասին հայտարարություն ստորագրեց, սակայն երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ի պատասխան հարցին, թե ում է սատարելու նախագահի ընտրություններում, ասել է. «Սկզբում խորհրդարանական ընտրություններն են: Դա՛ հիշեք: Ի դեպ, ես այս հարցին ամիսներ առաջ կեսկատակ-կեսլուրջ պատասխանել եմ` այդ մասին` հաջորդ դասին: Պատասխանը մնում է ուժի մեջ»: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, սակայն, համամիտ չէ տեսակետի հետ, որ Ծառուկյանը հետ է կանգնում ստորագրությունից: «Ի տարբերություն իր բանավոր հայտարարության, ստորագրվածը գրավոր հուշագիր է, պայմանավորվածություն: Այնպես որ չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանը, նախագահի ընտրությունների հետ կապված, փոխի իր կարծիքը»,-ասաց Ալեքսանյանը՝ հավելելով, որ ԲՀԿ նախագահը կհետեւի իր ստորագրած փաստաթղթին:




Լրահոս