2021-ի մարտին Թուրքիայում սպանվել է 36 կին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: «Վերջ ենք տալու կանանց սպանություններին» նախաձեռնությունը տվյալներ է հրապարակել 2021-ի մարտին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ:

Նշվում է, որ Թուրքիայում մարտին տղամարդիկ 36 կին են սպանել, որոնցից 23-ի սպանությունը տեղի է ունեցել կասկածելի հանգամանքներում:

Սպանված կանանցից 23-ի դին հայտնաբերվել է տանը, 10-ինը՝ փողոցում, իսկ մյուս 3-ի սպանության վայրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Կանանցից 20-ը ստացել է հրազենային վիրավորում, 2-ին խեղդամահ են արել, 8-ին վիրավորում են հասցրել կտրող-ծակող գործիքով, իսկ մյուսներին կամ նետել են պատշգամբից, կամ հրկիզել:

Ըստ հրապարակված տվյալների՝ 9 կին էլ սեռական ոտնձգության է ենթարկվել:

Թուրքիայում փետրվարին տղամարդկանց կողմից կանանց սպանությունների թիվը 33 էր, իսկ հունվարին այդ թիվը կազմում էր 23:

Հիշեցնենք, որ միայն 2020թ. Թուրքիայում տղամարդկանց կողմից 300 կին էր սպանվել, իսկ կասկածելի հանգամանքներում 171 կնոջ դի էր հայտնաբերվել: Ընդ որում՝ հանցագործությունների մեծ մասը կատարվել էր տներում:




Լրահոս