Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Սոթքի հանքի աշխատակիցները փակել են հանքավայր տանող ճանապարհը, քանի որ արդեն 4 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել, իսկ մի շարք հաստիքներ էլ կրճատվել են։
Նրանք պահանջում են հանդիպում ղեկավարության հետ։
Քիչ առաջ աշխատակիցները ArmLur.am-ին փոխանցեցին, որ Սոթքի հանք տանող ճանապարհը շարունակում են փակ պահել, հանքի աշխատանքը դադարեցված է: