ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։  Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ «աջ քունքային շրջանի սալջարդ, դեմքի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց  է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 26-ամյա Վարդգես Չ.-ն: Պարզվել է, որ Շարուրի փողոցում  վիճաբանություն  է տեղի ունեցել  Երեւանի բնակիչներ, 23-ամյա Համլետ Ղ.-ի, 25-ամյա Գագիկ Գ.-ի, 29-ամյա Հարություն Տ.-ի եւ մի քանի՝ դեռեւս ինքնությունը չպարզված անձանց միջեւ, որի ժամանակ ոտքերով եւ մահակով հարվածներ են հասցրել Վարդգես Չ.-ի , նրա եղբոր՝ Երեւանի բնակիչ, 26-ամյա Վաչիկ Չ.-ի մարմնի տարբեր  մասերին։

 Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է օրինականացվում ինքնակամ կառույցը:

Նունե Հարությունյան (46 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական համայնքների ղեկավարների կողմից՝ կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամաuում գտնվում է այդ կառույցը: Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի uեփականությունը՝ անկախ նրանից, թե ով է այն կառուցել: (ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշում, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 731-Ն որոշում):

 

Կադաստրի կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կառուցապատման իրավունքը անձի իրավունքն է այլ անձի պատկանող հողամասում քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ, սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը:

 

 

ԱՎԱՆԴԵՐ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար ինչ փաստաթղթեր է ներկայացնում սոցիալական աջակցության տարածքային գործակալություն:

Հրաչուհի Իսահակյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) ներկայացնում է հետեւյալ փատաթղթերը.

1) անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ,

2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին (այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ),

3) ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում), ինչպես նաեւ դրա լուսապատճենը` գրքույկի առաջին էջի (ներառում է մասնաճյուղի համարը, բաժանմունքի գտնվելու վայրը (քաղաք, շրջան, գյուղ), հաշվեհամարը, ավանդատուի անունը, ազգանունը, հայրանունը, մասնաճյուղի կնիքը եւ պաշտոնատար անձի ստորագրությունը) եւ 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ մնացորդի էջերի մասով,

4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից (ավանդային հաշիվն սպասարկող մասնաճյուղի կառավարչի կողմից ստորագրված եւ մասնաճյուղի կնիքով կնքված)՝ ավանդատուի (նաեւ մահացած ամուսնու) բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին:

շարունակելի

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք փոխհատուցում կարող են ստանալ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց:

 




Լրահոս