5 տարի հետախուզման մեջ գտնվող Գեւորգին գտել են ԱՄՆ-ում եւ արտաքսել Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դեսպանության դիվանագիտական անվտանգության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ԱՄՆ-ում հայտնաբերվել, ձերբակալվել և ապրիլի 22-ին ՀՀ է արտաքսվել 39-ամյա Գևորգ Գ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2016 թ. փետրվարի 16-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը), 325-րդ

(Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 214-րդ (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով:

Գևորգ Գ.-ն հանձնվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին:

Խափանման միջոցը՝ կալանք:




Լրահոս