Լուսինե Երնջակյանը՝ իրեն հրահանգ տալու և «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ համացանցում լուրեր տարածվեցին, որ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը զանգահարել է Կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանին «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացման վերաբերյալ և պահանջել հանել ներկայացումը՝ սպառնալով, որ քանի որ թատրոնը պետական է, կարող է ֆինանսավորումը կտրել: Փոխնախարարը պնդել է, թե ներկայացման մեջ վիրավորական հատվածներ կան Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ հասցեին:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ այդ մասին տեղեկացել է մամուլից․ «Ինձ հետ ոչ ոք չի կապվել։ Նման բան չի եղել։ Պարոն Խզմալյանի հետ երբեք ոչ մի խնդիր չենք ունեցել, ոչ մի հրահանգ չի եղել, չեմ ստացել, եւ ընդհանրապես մենք պարոն Խզմալյանի հետ նույնակարծիք ենք շաը հարցերի շուրջ։ Ներկայացումը բեմադրվել է 1982 թվականից, պարբերաբար խաղացել ենք տարբեր կազմերով։ Հիմա կրկին վերականգնել ենք, հենց Հրանտ Թոխատյանի մասնակցությամբ, ինչպես ի սկզբանե եղել է»։

Լուսինե Երնջակյանը հավելեց, որ ներկայացումը խաղացանկում է, եւ ավելին այն մայիսի 7–ին և 8–ին կրկին խաղալու են։

Մեր զրուցակցի կարծիքով՝ տարածված լուրերն ինչ-որ անհասկանալի թյուրիմացության արդյունй են, որին շարունակություն տալը պարզապես անիմաստ է։

Լիդա Եղիազարյան




Լրահոս