Ստեփանակերտին և Մարտակերտին հարակից բնակավայրերում կիրականացվեն զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի մայրաքաղաք Ստեփակերտի և Մարտակերտ քաղաքի հարակից բնակավայրերում Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական ջոկատներն իրականացնելու են զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:

Այս մասին հաղորդում է ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը:

«ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր ծառայության սակրավորական ջոկատները զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են իրականացնելու Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքների հարակից բնակավայրերում»,- ասված է հաղորդագրությունում:

ԱԻՊԾ-ն հայտնում է, որ միաժամանակ, ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացվում հանրապետության մյուս շրջաններում:




Լրահոս