Կիտրոնի հյութը քամելուց հետո մի շտապեք դեն նետել կեղեւը. կարդացեք սա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիտրոնի եւ կիտրոնի հյութի օգտակար հատկությունների մասին գիտեն գրեթե բոլորը: Բայց քչերը գիտեն, որ այս ցիտրուսային մրգի կեղեւը եւս օժտված է մեծ արժեքավորությամբ մեր առողջության համար: Հյութը քամելուց հետո մի շտապեք դեն նետել կիտրոնի կեղեւը, այն դեռ լավագույնս կարող է ծառայել ձեր օրգանիզմի համար:

Ներկայացնենք կիտրոնի կեղեւի մի քանի լավ ուսումնասիրված օգտակար հատկություններ:

1. Կեղեւն օգնում է պահպանել ոսկրերի ամրությունը: Այն պարունակում է մեծ քանակությամբ կալցիում եւ վիտամին C, որոնք նպաստում են ոսկրային հյուսվածքի ամրապնդմանը: Կեղեւն օգնում է կանխել այնպիսի հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են օստեոպորոզը, հոդային ռեւմատիզմը եւ բազմակի արթրիտը:

2. Կեղեւն օգնում է նվազեցնել օքսիդատիվ սթրեսը` բիոֆլավանոիդների (վիտամին P) բարձր պարունակության շնորհիվ:

3. Օրգանիզմում կան թունավոր նյութեր, որոնք թուլացնում են այն ոչ միայն ներսից, այլ նաեւ մեծացնում են ալկոհոլային կախվածության եւ չափից ավելի ուտելու հակվածության վտանգը: Բիոֆլավանոիդների բարձր պարունակության շնորհիվ կիտրոնի կեղեւն օգնում է օրգանիզմից հեռացնել այդ թունավոր նյութերը:

4. Քչերը գիտեն, որ կիտրոնի կեղեւն օգտագործում են քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման եւ բուժման համար: Այն պարունակում է սալվեստրոլ Q40 եւ լիմոնեն նյութերը, որոնք օգնում են պայքարել քաղցկեղածին բջիջների դեմ:

5. Պոլիֆենոլների ու ֆլավանոիդների շնորհիվ կեղեւն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակն օրգանիզմում, ինչը բարերար ազդեցություն է թողնում սրտի աշխատանքի վրա:

6. Կալիումի պարունակությունը բարերար ազդեցություն է թողնում սրտի առողջության վրա, օգնում է կանխել դիաբետի զարգացումը եւ կարգավորել արյան ճնշումը:

7. Կիտրոնի կեղեւը հիանալի միջոց է առողջության պահպանման եւ բերանի խոռոչի հիգիենայի համար: Վիտամին C-ն օգնում է հաղթահարել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են լնդերի արյունահոսությունը, լնդախտը եւ գինգիվիտը: Կեղեւը հարուստ է կիտրոնաթթվով, որը լրացնում է վիտամին C-ի պակասը` թույլ տալով արագորեն ազատվել այդ հիվանդություններից:

8. Կեղեւն օգնում է ազատվել ավելորդ քաշից: Նրանում պարունակվում է պեկտին կոչվող նյութը, որը նպաստում է ձեռք բերել սլացիկ կազմվածք:

9. Կեղեւն օգնում է պահպանել առողջ մաշկը եւ կանխում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են վաղաժամ կնճիռները, պզուկները, պիգմենտացիայի խանգարումները եւ այլն: Այս գործընթացում կարեւոր դեր են խաղում ազատ ռադիկալները: Բացի այդ, կեղեւը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնց շնորհիվ այն նպաստում է մաշկի թունավոր նյութերի չեզոքացմանը:

10. Բացի վերը նշվածներից, կեղեւն օժտված է մի ամբողջ շարք օգտակար հատկություններով. մաքրում է լյարդը, օգնում է ականջի վարակների դեպքում, բարելավում է արյան շրջանառությունը, նվազեցնում է մկանային կծկումները, կանխում է ինսուլտները եւ այլն:




Լրահոս