ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է Դատավորների միության ժողովի նախագահի՝ իշխանության թեկնածուն. ում հետ է մտերիմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով դատավորները քննարկում են մայիսի 7-ին Դատավորների միության ժողով հրավիրելու հարցը։ Այդ օրը նախատեսված է նաեւ դատավորների ընդհանուր ժողովը, սակայն օրակարգը հայտնի չէ։

Միության ժողովը պետք է կայանար ապրիլի 16-ին, սակայն այն հետաձգվեց, այնուհետեւ այն պետք է անցկացվեր ապրիլի 23-ին, որը կրկին հետաձգվեց, քանի որ դատավորներից շատերը դիմում էին ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ պնդելով, թե հիվանդ են  և չեն կարող ներկայանալ:

Այժմ կարծես ցանկանում են մայիսի 7-ին Դատավորների միության ժողով հրավիրել եւ վերջապես ընտրել միության նախագահ։ Այդ պաշտոնին իշխանության նախընտրելի թեկնածուն ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանն է: Ի դեպ, դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա դատավոր Լիլիթ Թադեւոսյանի մտերիմն է, եւ դա է պատճառը, որ նրան ցանկանում են միության նախագահ ընտրել:

Ք. Մ.




Լրահոս