Ղրղզստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ տաջիկական կողմը տեղադրել է տեսահսկման տեսախցիկ՝ ջրատար կառույցի կողքին: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։
«Հակամարտության պատճառ է դարձել էլեկտրական սյան վրա տաջիկական կողմից տեսահսկման խցիկների տեղադրումը։ Բանակցությունների ընթացքում երկու հանրապետությունների իրավապահ մարմինների, ուժային կառույցների և տեղական վարչակազմի ներկայացուցիչների կողմից հակամարտությունը կարգավորվել է», – հայտնել են Ղրղզստանի գերատեսչությունից:
Ապրիլի 28-ին Բատկենի շրջանի Կոկ-Տաշ գյուղի ջրաբաշխիչ կետի շրջանում բախում է տեղի ունեցել Տաջիկստանի և Ղրղզստանի բնակիչների միջև, որն այնուհետև վերածվել է երկու երկրների զինծառայողների միջև զինված բախման:
Տեղի բնակիչները պահանջել են ապամոնտաժել տեսախցիկները։ Սակայն, ինչպես նշում են ՆԳՆ-ում, «Տաջիկստանի կողմից հավաքված մարդիկ, հրաժարվելով ապամոնտաժել, սկսել են գնդակոծել մի քանի որսորդական հրացաններից»: Հրաձգության հետևանքով տուժել են ղրղզական կողմի քաղաքացիական անձինք։
Նույն օրը ՝ ապրիլի 29-ին, կողմերը պայմանավորվել են կրակի դադարեցման և զորամիավորումների մշտական տեղակայման վայրեր հետքաշման մասին, սակայն փոխհրաձգությունը պարբերաբար շարունակվել է առանձին վայրերում մինչև մայիսի 1-ը:
Ապրիլի 30-ին հաղորդվել էր, որ Ղրղզստանում զոհվել է 31 մարդ, տուժել ՝ 154-ը։ Տաջիկստանի կողմից զոհվել է 8 մարդ, հայտնի է նաև 110 վիրավորի մասին։