ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության վերահսկիչ խումբը Վայոց ձորի կայազորի զորամասերում ստուգել է անցագրային ռեժիմի պահպանման, ներքին և պահակային ծառայությունների, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը:
Մարտական հերթապահության ստուգումները ներառել են անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանները և հանդերձավորումը, զենք-զինամթերքի պահպանությունը, հատուկ պարտականությունների իմացությունը, անվտանգության կանոնների պահպանման պահանջների կատարումն ու անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը:
Զորքերի ծառայության վարչության վերահսկիչ խումբը զորամասերում կազմել է համապատասխան արձանագրություններ, տվել անհրաժեշտ ցուցումներ։