ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ում որոշում կա. ամեն 5-րդ անձը պետք է լինի «դրսից». ովքեր են թեկնածուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այս օրերին նախընտրական ցուցակ է կազմում: Ավելին մենք տեղեկացանք, որ ՔՊ-ն գրում ու գծում է այն ճանապարհը, որով սկսելու են նախընտրական քարոզարշավն իրականացնել: Ըստ շրջանառվող տեղեկությունների հայրենի իշխանությունն իր քարոզարշավը սկսելու է մայիսի 15-ից, հնարավոր է հենց Երևանի Շենգավիթ վարչական շրջանից: Իսկ ինչ վերաբերվում է նախընտրական ցուցակին, ապա իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ում որոշում կա, թե իրենց նախընտրական ցուցակի ամեն 5-րդ անձը պետք է լինի «դրսից», այսինքն նոր դեմք:

Մեր տեղեկություններով, որոշված է, որ առաջին 5-րդ տեղը զբաղեցնելու է գործարար Խաչատուր Սուքիասյանը, հաջորդ 5-ը Միավորված Աշխատանքային Կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, հաջորդն առաջարկվել է, որ լինի Հայաստանի Ժողովրդական Կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, որը կարծես թե մերժել է իշխանությանը: Հաջորդ 5-րդն էլ կլինի ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Ի դեպ, մենք տեղեկացանք, որ հայրենի իշխանությունը փնտրում է տնտեսագետների, ովքեր կկարողանան երկրի տնտեսությունը «ուշքի» բերել:

Կառավարության մեր աղբյուրները նշում են, որ առաջարկություն կա, որպես լավ տնտեսագետի ՔՊ ցուցակ ներառել նաև Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանին: Հավելենք նաև, որ սա իշխանությունների համար ցանկալի անձինք են, ովքեր պետք է ներառվեն իրենց նախընտրական ցուցակներում, բայց կարծես թե այս հարցում դեռևս վերջնական որոշում չկա: Մենք փորձեցինք այս հարցերի իսկությունը պարզել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից, ով հայտարարեց. «Առանց մեկնաբանության»:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս