Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքը: Ըստ մասնագետի՝ դա պայմանավորված է նոր շտամների շրջանառությամբ, ինչպես նաև կանխարգելման կանոններն անտեսող քաղաքացիների համառությամբ, հայտնում է EADaily-ին:

«Երրորդ ալիքը մեզ մոտ ավելի շուտ է եկել: Մենք ոչ միայն հիվանդացության աճ ունենք, այլև՝ մահացության: Նոր տարուց առաջ մահացությունը 2% էր, այժմ` 4.5%»,- ասել է համաճարակաբանը:

Խոսելով այն մասին, թե ինչպես կզարգանա համավարակի երրորդ ալիքը, նա նշել է, որ շատ բան կախված է բնակչությունից, մարդիկ զուր են հանգստացել, նրանք այժմ ավելի հաճախ են անտեսում նախազգուշական միջոցներն ու պատվաստումները:

Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն աճել է 9462-ով, սա առավելագույնն է մարտի 20-ից, իսկ Մոսկվայում՝ 3818-ով, ինչը ամենաբարձր ցուցանիշն է հունվարի 17-ից ի վեր:

Հունվարի 18-ից Ռուսաստանի մարզերում սկսվել է 18 տարեկանից բարձր չափահաս բնակչության զանգվածային պատվաստումը: Ռուսաստանի վարչապետ Միշուստինի խոսքով ՝ մինչ այժմ միայն 24 միլիոն ռուսաստանցի է անցել կորոնավիրուսի դեմ պատվաստումների առաջին փուլը կամ ​​ավարտել այն:




Լրահոս