Չորրորդ զորամիավորման հրաձգարաններում մայիսի 13-ից 14-ն անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են տարբեր մարտավարական իրավիճակներում առաջադրված կրակային խնդիրների կատարման հմտությունները։ Զինծառայողները կատարել են հրաձգության տարբեր վարժանքներ, ցուցաբերել բարձր պատրաստություն և հաջողությամբ խոցել կրակադաշտի թիրախները։