Ռուս խաղաղապահները 80 ուխտավորի ուղեկցել են Ամարասի վանական համալիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախի խաղաղ կյանքի վերականգնմանը:

Այս մասին հաղորդում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են 80 ուխտավորի անվտանգ այցելությունը Ամարասի վանական համալիր: Ուխտավորները վանական համալիր են եկել Ստեփանակերտ քաղաքից և վանքին հարակից քաղաքներից ու գյուղերից:

Ռազմական գործողությունների ավարտից հետո հրադադարի համաձայնագրի ստորագրման արդյունքում վաղ միջնադարյան Ամարաս վանքը հայտնվել է սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ: Արցախում ռուս խաղաղապահները պարբերաբար ապահովում են ուխտավորների անվտանգությունը, ովքեր ցանկանում են այցելել սրբավայրը:

«Մենք շնորհակալ ենք ռուս խաղաղապահներին, ովքեր ուղեկցում են մեզ: Այս օրը տոն է, և մենք բոլորս այստեղ ենք՝ աղոթելու Աստծուն»,- ասել է Ամարաս վանքի քահանա հայր Անդրեասը:




Լրահոս