Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը Խոզնավարում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի հարցերով ՀՀ կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարի ու անդամների հետ այցելել է Տեղ համայնքի Խոզնավար գյուղ, հանդիպել բնակիչներին, լսել նրանց մտահոգությունները։ Սյունիքի մարզպետը նաեւ երեկ՝ ադրբեջանցի զինծառայողների կողմից Խոզնավար գյուղի հատվածում պետական սահմանը հատելուց հետո էր այցելել Խոզնավար։

Գյուղի բնակիչները հիմնականում անվտանգային հարցերի մասին են բարձրաձայնում, նրանց համար առաջնային է նաեւ գյուղի ճանապարհի նորոգման խնդիրը։

Այս եւ մյուս բարձրացված հարցերը միջգերատեսչական աշխատանքային խումբը կքննարկի այսօր Տեղ համայնքի Խնածախ գյուղում անցկացվող նիստի ընթացքում։




Լրահոս