Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ բանակցություններ կվարի բելառուս պաշտոնակցի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Սոչիում:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինը նախատեսում է նաև տնտեսական հարցերով խորհրդակցություն անցկացնել:
Բացի այդ, հաղորդվում է, որ երկուշաբթի Պուտինը Սոչիում հանդիպում կանցկացնի Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ, ինչպես նաև ռազմական հարցերի շուրջ խորհրդակցությունների շարք կսկսի: