Այն շտապությունը, որը ադրբեջանական կողմը հիմա ցուցաբերում է դելիմիտացիայի, դեմարկացիայի մասով, կապ ունի Ղարաբաղյան հարցի հետ: Այսօր ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Դիտարկմանը՝ չե՞ք վախենում, որ այս քարոզարշավի ժամանակ իշխանություններն այնպիսի քաղաքականություն կվարեն, որ խոստումներն այլ քաղաքական ուժերի տեղ չեն հասնելու: ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը նշեց, թե խոսելու են Հայաստանի ապագայից եւ փորձելու են նույնիսկ փոքր գյուղեր մտնել եւ ներկայացնել ծրագրեր:
Իսկ ահա Իլհամ Ալիևի՝ խաղաղության պայմանագրի մասին երկրորդ նախագահը նշեց. «Այսօր Ադրբեջանում հնչեցված բոլոր հայտարարությունները պետք է դիտել Հայաստանի ներքաղաքական կոնտեքստում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ներքաղաքական իրավիճակը չթելադրվի Ադրբեջանի կողմից: Իրենք փորձելու են քայլեր ձեռնարկել մեր ընտրական գործընթացի վրա ազդելու համար: Երբեք Ադրբեջանը չպետք է օրակարգ թելադրի ՀՀ-ի համար», – նկատեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում