Լեւոն Արոնյանի երկրորդ անընդմեջ հաղթանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեւոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող Grand Chess Tour-ի Superbet Chess Classic դասական շախմատի մրցաշարում։

Նախավերջին տուրում հայ գրոսմայստերը սեւ ֆիգուրներով մրցեց ռումինացի Բոգդան-Դանիել Դյակի հետ եւ հաղթեց 62 քայլում։ Լեւոն Արոնյանը վաստակեց 4,5 միավոր եւ բարձրացավ ընթացիկ երկրորդ տեղ։ Առաջատարը ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովն է, որն ունի 5,5 միավոր։
Նախորդ տուրում Լեւոն Արոնյանը պարտության էր մատնել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, դրանից առաջ կրել էր մեկ պարտություն, հինգ պարտիա ավարտել ոչ ոքի։

Հունիսի 14-ին անցկացվելիք վերջին տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը։




Լրահոս