2021թ. հունիսի 12-ին Արմավիրի մարզի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ամուսնու 67-ամյա ազգականը, օգտվելով իր մանկահասակ՝ 2014թ. հունիսի 21-ին ծնված, դստեր անօգնական վիճակից, պարբերաբար՝ 2020թ. սեպտեմբեր ամսից սկսած, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել երեխայի նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Երեխան ճանաչվել է տուժող, իսկ մայրը՝ տուժողի օրինական ներկայացուցիչ։
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում հարցաքննվել են մի շարք անձինք, երեխայի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
67-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով: