Ռուսաստանը սերտ կապի մեջ է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը սերտ կապի մեջ է Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի ու Երևանի հետ և կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի հետագա կարգավորմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, տրանսպորտային լոգիստիկայի և, ընդհանուր առմամբ, իրավիճակի շտկմանը, չպետք է պարունակի որևէ տարր, որը կարող է դառնալ լարվածության աճի պատճառ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։




Լրահոս