«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Խորհրդարանական ընդդիմությունը փոխնախագահի ընտրության հարցում չի կարողանում միասնականություն ցուցաբերել: Բանն այն է, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները պետք է խորհրդարանում մեկ միասնական ԱԺ փոխնախագահ ընտրեն, սակայն, արի ու տես, «Հայաստան» դաշինքը նպատակ է դրել ընտրելու միայն իր թեկնածու ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանին:
Սակայն «Իմ քայլը» Սաղաթելյանին այդ պաշտոնում չի ցանկանում ընտրել, քանի որ խորհրդարանում այսպիսով խախտվելու է հավասարության սկզբունքը: Ինչպես հայտել է ԱԺ փոխնախագահ, Աժ ապագա նախագահ Ալեն Սիմոնյանը, «Պատիվ ունեմ» դաշինքը խորհրդարանում հանձնաժողովներից որեւէ մեկի նախագահ չի ունենալու, ինչը նշանակում է, որ ԱԺ խորհրդի կազմում ունենալու է ընդամենը մեկ ներկայացուցիչ՝ խմբակցության ղեկավարը, իսկ փոխնախագահ ունենալու դեպքում՝ 2:
Մինչդեռ «Հայաստանը» կունենա 5 ներկայացուցիչ, եթե փոխնախագահն էլ իրենը լինի: Ու երկար ժամանակ է՝ այս «կարեւորագույն» հարցի շուրջ ընդդիմությւնը չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Հետաքրքիր է՝ այս պայմաններում ԱԺ-ում նրանք ինչպես են համագործակցելու կամ համագործակցելու են, թե ոչ:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։