«Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին հայտնել էր,իշխանության ՔՊ խմբակցության ներկայացուցիչները երեկ և այսօր պետք է հանդիպեին և ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստից առաջ քննարկեին անելիքները:
Ըստ օրաթերթի տեղեկությունների՝ գլխավոր հարցը լինելու էր հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։
Եվ ահա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի համար Արսեն Թորոսյանը չի առաջադրվել, Հերիքնազ Տիգրանյանը ևս փոշմանել է:
Ու արդյունքում կրկին հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նարեկ Զեյնալյանը:
ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ ՔՊ խմբակցության փակ նիստը շարունակվում է։
Սոնա Գրիգորյան