Լեռների գրկում՝ փոսի մեջ ծվարած Բարեկամավանը փոքրիկ գյուղ է, բայց վերջին մի քանի տարիներին այն ավելի է փոքրացել: Բարեկամավանը սահմանակից է ադրբեջանական Քյամառլու, Ղայմախլու, Ալբայրամլու գյուղերին: Հեռավորությունը Երեւանից կազմում է 191 կմ, մարզկենտրոնից՝ 58 կմ, իսկ ՀՀ պետական սահմանից՝ 1 կմ:
Գտնվելով անմիջապես հայ-ադրբեջանական սահմանում՝ բարեկամավանցիների սեփականաշնորհված հողատարածքների մեծ մասը չի մշակվում: Բարեկամավանցիները ArmLur.am-ի հետ զրույցում դժգոհեցին՝ նշելով, որ խնդիր ունեն խմելու ջրի հետ կապված:
Բարեկամավանցուց հետաքրքվեցինք, թե վերջին տարիներին որ պաշտոնյան է այցելել գյուղ:
Սյունէ Համբարձումյան