ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թեժ օրեր Գյումրիում. քաղաքապետ կընտրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ հայրենի իշխանությունը պատրաստվում է հոկտեմբերին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում համայնքապետի ընտրություններ անցկացնել: Արդեն պաշտոնապես որոշում է կայացվել, որ այն կայանալու է հոկտեմբերի 17-ին: Այսինքն պետք է կայանա համայնքի ավագանու ընտրություններ, որից հետո ավագանին պետք է ընտրի քաղաքապետին: Այսինքն ինչպես Երևանում, Վանաձորում, այնպես էլ Գյումրիում տեղի կունենա համամասնական ընտրակարգով ընտրություններ:

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` իշխանությունները շատ լուրջ են պատրաստվում այս ընտրություններին, շատ հզոր թեկնածու են փնտրում, որպեսզի այդ անձը Գյումրիում հարգված լինի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է այդ թեկնածուին «փնտրում»:

Վերջինս շատ մեծ ցանկություն ունի, որ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն լինի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը (Սպիտակ արջ), բայց վերջինիս հայրը դեռևս մտորումների մեջ է, թե արդյոք արժե, որ որդին քաղաքականության մեջ հայտնվի ու իշխանության վարած քաղաքականության համար պատասխանատվություն կրի: Հիմա իշխանությունը անձերի փնտրտուքի մեջ է, ու առաջիկայում պետք է հստակեցվի, անգամ բանակցություններ են տարվում այժմյան քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:

Սոնա Գրիգորյան




Լրահոս