Գյումրիի համայնքապետարանի կոմունալ ծառայության տնօրենի տեղակալը դիմել է իրավապահներին:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա իրավապահներին պատմել է, որ Գյումրիի «Վարդանանց հրապարակից» գողացել են մեկ հատ նստարան:
Ավելի ուշ պարզվել է, որ նստարանը տեղափոխվել է «Գազել» մեքենայով: Արդյունքում իրավապահները քննություն են կատարել եւ պարզել, որ գազել մեքենան պատկանում է Պարգև Գյոդակյանին, որը «Հայր և որդի Գյոդակյաններ» ՍՊԸ փոխտնօրենն է: Վերջինիս իրավապահները տարել են ոստիկանություն, որտեղ նա բացատրություն է տվել եւ հայտնել, որ ինքը զբաղվում է բարեգործական աշխատանքներով, նստարանը վերցրել է որպես ձևանմուշ, որպեսզի 15 հատ պատրաստի և տեղադրի քաղաքի տարբեր հատվածներում: Գողոնը վերցվել է: Պ.Գյոդակյանը բաց է թողնվել: Նախապատրաստվում են նյութեր:
Քնար Մանուկյան